▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Օսկանյանը հերքում է, որ իր միջոցով կաշառք է փոխանցվել․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Վարդան Օսկանյանը հերքում է, որ իր միջոցով կաշառք է փոխանցվել․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան:

Հիշեցնենք, որ այսօր՝ «Սիլվայի գործով» դատական նիստի ժամանակ մեղադրական եզրակացությունն ընթերցելիս, մեղադրող դատախազը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «հանրային վտանգավոր այն արարքների համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն»։

http://asekose.am/upload/news/admin/2012/09/505c500ba9f82_medium.jpg

Մեղադրող դատախազը միաժամանակ հայտնեց նաև, որ «լիցենզիաների ձեռքբերման, աճուրդների առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախկին նախարարին աջակցել նրան»։

Դատախազը նաև նշեց, որ Սիլվա Համբարձումյանը դիմել է Վարդան Օսկանյանին՝ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու համար։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին