▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սեդրակյանի որդին` դասադուլավորների շարքում

ՀՀ նախագահի նախկին թեկնածու  Վարդան Սեդրակյանի որդին միացել է ՀՀ  բուհերում սկսված դասադուլի շարժմանը: Այս մասին այսօրվա ասուլիսին  ասել է նա` հավելելով, որ ինքը  դեմ է դասադուլին, քանի որ  ուսանողությունը չպետք է  միջամտի քաղաքական գործընթացներին: «Տղայիս  միշտ ասել եմ, որ պետք չի միանալ դասադուլին, սակայն այսօր արդեն իրենք պաշտպանում են իրենց իրավունքները: Դասադուլը ուղղված է հենց դրան»,-պարզաբանել է նախկին թեկնածուն` նշելով, որ այս հարցում ինքը աջակցում է  որդուն. «Ի՞նչ է նշանակում փակել համալսարանների դռները: ԵՊՀ-ի ռեկտորի օգնականներն էին այնտեղ, բայց, իհարկե, սրա մասին չէր կարող չիմանալ ռեկտորը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին