Ստեղծված քաղաքական վիճակի և իրադարձությունների հետագա ու հնարավոր զարգացումների վերաբերյալ ASEKOSE.am-ը փորձեց իմանալ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կարծիքը: «Այս պահին քաղաքական իրադարձություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում»,- հակիրճ և կտրուկ ստացանք պարոն Սեդրակյանի պատասխանը: Մեր թղթակցի մնացյալ բոլոր հարցերը մնացին չլսված, հետևաբար նաև` անպատասխան, որովհետև նախկինում 81 տոկոս ձայնի հավակնող էպոսագետ թեկնածուն պարզապես անջատեց հեռախոսն ու չպատասխանեց հետագա զանգերին: Այսպիսով, մենք չկարողացանք էպոսագետից նաև ճշտել, թե ինչպես է նրա առողջական վիճակն այս պահին և թե իր կանխատեսած ձերբակալության հետ կապված ինչ նորություններ կան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Սեդրակյանը կանխատեսել էր, որ ընտրություններից օրեր անց նրան ձերբակալելու են Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով:
Վարդան Սեդրակյանին այլևս ոչինչ չի հետաքրքրում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet