▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով. որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

***

«24 ժամ է անցել ձերբակալումից, մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, նա ունի շաքարային դիաբետ, չունի իր հագուստը, չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորությունից: Սրանք բոլորը վատ վերաբերմունքի դրսևորումներ են»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Նա նաև ասել է, որ սա ակնհայտ պատվիրված շինծու քրեական գործ է, որը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից և քաոս ստեղծել քաղաքում: «Որևիցէ փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել կասկածները այս գործով, գոյություն չունի»,- հավելել է նա:

Դիտեք նաև՝ 

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին