Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։
Վարդան Ղուկասյանը «ողջ նաֆարով Մյունխեն գնալու» մասին զրուցում է Գևորգ Պետրոսյանի հետ
Վարդան Ղուկասյանն ու ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը զրուցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ողջ նաֆարով Մյունխեն գնալու» մասին։ «Չեմ կարող պնդել, որ բյուջեի միջոցների հաշվին է, բայց Տեղեկատվության ազատության մասին օրենքը կիրառելով կարելի է պարզել՝ ինքնաթիռի տոմսերը, հյուրանոցը ո՞ւմ հաշվին են ձեռք բերվել։ Որպես ողջամիտ կասկած, որպես ողջամիտ վարկած՝ կարող եմ ասել, որ ծախսերը բյուջեի հաշվին են։ Ի՞նչ առաքելություն են իրականացնում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Ի՞նչ գործ ունեն իրանք ընդեղ։ Ես չեմ տեսել որևէ երկրի ղեկավար, որը նման ֆորմատով հանդիպումներին գնա ընտանիքի անդամների հետ»,- ասել է Պետրոսյանը։ Մինչ այդ Ղուկասյանը հարցրել էր․ «ՀՀ ղեկավարը որ իրա ընտանիքով՝ վեշ-մեշոկով, չափահաս-անչափահաս, հավքում, լցնում ա սամալյոտը, հլնում-գնում ա, որքանո՞վ ա օրենքի տառին համապատասխանում, արդյո՞ք հարկատուների հաշվին է»։