▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանի առաջադրմամբ է ընտրվել կուսակցության նախագահ, Վարդան Ղուկասյանի առաջադրմամբ էլ պետք է հեռանա»․ Փաստաբան

ԴՕԿ կուսակցության լրատվականը ներկայացրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը։

«Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանի տրամադրած տեղեկության հիման վրա տևական ժամանակ է, ինչ հնչում են տարբեր քննադատություններ, ընդ որում՝ քննադատություններն ուղղորդվում են առերևույթ վիրավորանքներով, զրպարտությամբ և մեղադրանքներով:

Իրավամբ, Վարդան Ղուկասյանն է առաջարկել և որոշվել է, որ Անույշ Խուդավերդյանն է կուսակցության նախագահը:

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի աղմկոտ այս գործի շրջանակում ԴՕԿ կուսակցությունն է, ի դեմս կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանի, որոշում այն քաղաքական գործընթացը, որն ահրաժեշտ է իրականացնել կուսակցության կողմից:

Այնքան ժամանակ, քանի Վարդան Ղուկասյանն ընդունում է Անույշ Խուդավերդյանի, որպես  կուսակցության նախագահի՝ իր լիազորությունների իրականացումը, ցանկացած վիրավորական արտահայտություն կուսակցության նախագահի հասցեին, արատավորում է Վարդան Ղուկասյանի հիմնադրած կուսակցության անունը:

Անույշ Խուդավերդյանին կուսակցության նախագահից հեռացնելու բացառիկ իրավունքը տրված է Վարդան Ղուկասյանին` օրենքով սահմանված կարգով առաջարկելու կուսակցության նախագահի փոփոխությունը։

Վարդան Ղուկասյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս է հայտարարել, որ անհրաժեշտ է վերացնել երկրում տիրող քաոսը, որը հնարավոր է բացառապես զինվորական կարգապահությամբ։

Վարդան Ղուկասյանի առաջադրմամբ է Անույշ Խուդավերդյանն ընտրվել կուսակցության նախագահ, Վարդան Ղուկասյանի առաջադրմամբ էլ պետք է հեռանա։

Այսօր Անույշ Խուդավերդյանի խնդրանքով ստանձնել եմ վերջինիս շահերի պաշտպանությունը՝ կապված իր հասցեին հնչող առերևույթ վիրավորանքների, խուլիգանական արտահայտությունների, ընդհուպ՝ բռնության կոչերի և սպառնալիքների կապակցությամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին