Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը:
Վերջինս հայտնաբերվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից, երբ նրա կողմից կատարված խարդախության մասին բարձրաձայնել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանը՝ իր ուղիղ եթերներից մեկում և հստակ փաստերոբվ մատնանշել էր Արցախյան պատերազմում նահատակված երկու հերոս տղաների ծնողի նկատմամբ Ա. Նահապետյանի կողմից խարդախությամբ խոշոր չափի գումար վերցնելու մեջ:
Վ. Ղուկասյանի ուղիղ եթերից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի և Մանվել Թամրազյանի գլխավորությամբ հայտնաբերվում է Ա. Նահապետյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի քննչական բաժին ներկայացնելուց հետո Շենգավիթի ոստիկանները պարզում են նաև, որ նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնված եղել և Վաղարշապատի ոստիկանները նրան որոնելիս են եղել, քանի որ այնտեղ էլ նա կասկածվում է մի քաղաքացուց խաբեությամբ 50 հազար դոլար վերցնելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գոծերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել էին փայլուն օպերացիա, որը կրել էր «Գտնել ու պատժել սրբապիղծին» անունը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը, անցնելով բարոյականության բոլոր սահմանները, սրբապղծություն էր իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։
Նրան հայտնաբերելու համար Շենգավիթի ոստիկանները 100-ից ավելի տարածքներում էին եղել, քանի որ կասակծյալ Ա․ Նահապետյանը անընդհատ փոխելիս էր եղել իր գտնվելու վայրը։ Շենգավիթի համայնքային ոստիկաններին հաջողվել էր օպերատիվ տվյալներով ճշտել, թե որտեղ է գտնվում ստահակը ու նրան Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել էին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Պարզվել էր, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, ապա ոստիկանության Շենգավիթի բաժին էր հրավիրվել զոհված հերոսների մայրը, Երևանի 41-ամյա բնակիչը, որտեղ էլ պարզվել էր, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել էր 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չէր տեղադրվել շիրմաքարերը, այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր գումարը վերադարձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով` զոհվածների մայրը զանգահարել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանին և խնդրի մասին ուղիղ եթերում Վ. Ղուկասյանը բարձրաձայնել էր ու հստակ փաստերով մատնանշել զոհվածի ծնողի նկատմամբ խարդախություն իրականացնողի տվյալները ու հավանաբար այս ստահակին հայտնաբերելու գործում հսկայական աշխատանք էր իրականացվել Վ. Ղուկասյանի կողմից, ում շնորհիվ հերթական անգամ բացահայտվել էր հայի տականքը, ով համարձակվել էր զոհվածի ծնողի նկատմամբ խարդախություն իրականցնել ու արդեն Շենգավիթի ոստիկանները հենց Վ. Ղուկասյանի եթերից հետո էին իմացել դեպքի մասին ու արդեն ժամերի ընթացքում հայտնաբերել էին ստահակին:
«Վարդան Ղուկասյանի կողմից բացահայտված «հայի տականքին» քննիչը ազատ է արձակել»․ Շամշյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet