▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի որդին ազատ է արձակվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը չի կալանավորվի։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման հրապարակումից հետո Ղուկասյանն ազատ է արձակվել՝ հենց դատական նիստերի դահլիճից։

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օգոստոսի 19-ին՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքների կասկածանքով։  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Դարձյալ փնտրվում է Վարդան Ղուկասյանի որդին․ նոր միջադեպ է տեղի ունեցել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին