ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության դեպքի մասին։
«Քաղաքացի Արաքս Լյովայի Սարգսյանը` ծնված 1996 թվականին, ունի դուստր՝ անչափաս աղջիկ, Ա***** Սարգսյան, որին տվել էր մի ընտանիքի՝ առանց պայմանի խնամելու, սակայն պարբերաբար նրանց շանտաժի ենթարկելով դիմել է ոստիկանություն, երեխային հետ վերցնելու պահանջով, սակայն չկարողանալով պահել նրան, կրկին վերադարձնում է խնամող ընտանիքին։
Արաքսյա Սարգսյանը հոգեկան խնդիրներ ունի, զբաղվում է մարմնավաճառությամբ, երեխային ստիպում է իրեն մերկ նկարել, երեխային էլ է մերկ նկարում և ուղարկում իր հաճախորդներին։ Հաճախակի ծեծում է երեխային։ Երեխան միշտ դժգոհել է իրեն խնամող ընտանիքին մորից, որը հայտնվել է նաև դպրոցում (126 դպրոց) , հայհոյել ուսուցիչներին, դստեր դասընկերներին, երբեմն էլ երեխային հանել է դպրոցից։
Բացի այդ, երեխայի մայրը զբաղվում է տարօրինակ ծեսերով, մոգությամբ, այժմ էլ երեխայի հետ է ապրում ու նրան ենթարկում խոշտանգումների․ Երեխայի ներկայությամբ՝ տարբեր տղամարդկանց հետ զբաղվել է սեռական հարաբերություններով»,-նշել է Վարդան Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հավելենք, որ այս հարցի առիթով Վարդան Ղուկասյանը զանգահարել է ոստիկանության բաժիններ, որտեղ զանգերին չեն պատասխանել։
Լուսանկարները՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում