Մինչ Փաշինյանն ու կինը հիանում են իրենց ֆեյսբուքյան էջի ակտիվությամբ, որի պատճառների մասին շատ վերլուծաբաներ են արձագանքել ու նշել, որ այդ «ակտիվները» հիմնականում իրենց քննադատողներն են՝ ըստ նույն վերլուծաբանների գնահատականի՝ իշխանական զույգի վարկանիշը շարունակում է նվազել ու գահավիժել։
Asekose.am-ը պարզ հարցում էր անցկացրել սոցիալական տարբեր հարթակներում՝ յութուբյան և տելեգրամյան ալիքներում՝ թե քաղաքացիներն ու՞մ կտան իրենց ձայնը՝ նշվել էր միայն երկու անուն՝ Վարդան Ղուկասյան/ԴՕԿ/ և Նիկոլ Փաշինյան/ՔՊ/, նաև՝ «ոչ մեկին» տարբերակը։
Այս պահի դրությամբ՝ արդյունքները՝ ստորև․
Տելեգրամում քվեարկել է ավելի քան 17.000 հոգի՝ Վարդան Ղուկասյան՝ 75 տոկոս, Նիկոլ Փաշինյան՝ 4 տոկոս, Ոչ մեկին՝ 21 տոկոս։
Յութուբյան ալիքում այս պահին քվեարկել է մոտ 2.500 հոգի՝ Վարդան Ղուկասյան՝ 37 տոկոս, Նիկոլ Փաշինյան՝ 22 տոկոս, Ոչ մեկին՝ 41 տոկոս։
Արդյունքներն, ինչպես ասում են խոսուն են ու ցայտուն ու արժանի՝ վերլուծաբանների ու քաղաքագետների քննարկմանը, որքան էլ վերջիններից որոշները խուսափում են հաշտվել այս պատկերի հետ։