▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդանյանից հետո խաղաղապահներին են անցնելու. ինչի՞ց է Բաքուն ուզում զրկել Ղարաբաղի հայերին». Զատուլին

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացման հանգամանքը:

RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում Զատուլինն ասել է, որ Վարդանյանի հրաժարականը խորհրդանշական է և արդյունք է Ադրբեջանի ճնշման, որն ամենաբարձր մակարդակով պահանջում էր նրա հրաժարականը։ Զատուլինը խոսել է այս հարցով Հայաստանի իշխանությունների դիրքորոշման, ինչպես նաև Մոսկվայի հերքումների մասին՝ կապված Ռուսաստանի հետ նրա կապերի հետ։ Պետդումայի պատգամավորի խոսքով՝ Բաքուն նոր պահանջներ կառաջադրի, մասնավորապես, ռուս խաղաղապահների վերաբերյալ, որպեսզի լուծվի 2020 թվականի պատերազմից հետո դրված խնդիրը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին