▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդանյանին հաջողվեց թիրախում պահել Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության մերկացումը»․ Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը գրել է․

«Դիտեցի Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը (HardTalK) մեդիահսկայի համբավ ունեցող Ստեֆըն Սակուրի հետ BBC-ի եթերում: Սա 2020 թ-ից հետո 2-րդ կարևոր ամբիոնն էր Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների համար (առաջինը՝ Քովիդ-19-ի ժամանակ էր, 2020 թ., նփ-ի հետ, որը հայկական անվտանգային նարրատիվի տոտալ տապալում էր):
Մասնագիտական մի քանի դիտարկում.
1- Սակուրը վախենալու կերպար չէ, եթե, իհարկե, ռեսպոնդենտը պատրաստված է ու տիրապետում է թեմային, անկեղծ է իր մղումներում, գիտի առաջնահերթությունները, հավատում է իր նպատակին,
2- որպես բրիտանական կայսրության ագիտպրոպի գլխավոր խոսափող, BBC-ի հարցազրույցի նպատակը հակառուսական վկայություններ կորզելն է, ոչ թե 120.000 հայի (մարդու) ճակատագիրը,
3- Ռ. Վարդանյանի, որպես Արցախի Պետնախարար, արտաքին լսարանին ուղղված բոլոր պատասխանները հավասարակշռված էին, հաշվարկված, պրոգրեսիվ, ազգային-պետական գծի մեջ. այս հարցազրույցն, ի տարբերություն նախկին հայտարարությունների, բավական կուռ էր ու համակարգված,
4- ռեսպոնդենտը չէր շեղվում բուն թեմայից, հարցազրույցը բերում էր իր դաշտ, քաղաքականապես սնանկ հայտարարություններ չէր անում, որոնք կարող են հետագայում օգտագործվել իր և իր ներկայացրած պետության դեմ,
5- Արցախ եզրույթի գործածումը և ամբողջ հարցազրույցի ընթացքում լեզվամտածողության պահպանումը տեղին էր ու հաջողված,
6- Վարդանյանին հաջողվեց բրիտանական ու համաշխարհային լսարանի ուշադրությունը կենտրոնացնել Արցախի վրա, թիրախում պահեց ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության մերկացումը, ակնարկեց ռուսական զորակազմի մանդատի ու հնարավորությունների ընդլայնման (անուղղակի ուղերձ ՌԴ-ին) անհրաժեշտությունը, նրբորեն խուսանավեց գեոպոլիտիկ ոչ ադեկվատ դատողությունների ագրեսիվ պնդումներում, ընդգծեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը,
7- ավելի մեղմ գնահատականներ տվեց ՀՀ գործող ազգակործան իշխանության վարած քաղաքականությանը,
8- հարցազրույցը վարպետության դաս էր ՀՀ բոլոր գործիչների ու վայ վերլուծաբանների, փորձագետների համար, որոնք արագորեն գահավիժում են գայթակղիչ ու մոդայիկ թվացող թեմաների անդունդը, մոռանում են այս համատեքստում ատամներով պահել սեփական պետության ու ժողովրդի շահերը և սկսում հիմարաբար դիրքավորվել, դիցուկ՝ բրիտանառուսական կամ ռուս-ուկրաինական հակամարտությունների խոսույթում:
Պի՛նդ եղեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին