▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդենիսի դիրքերում պարում էր, 18 օր հետո 15 տղա այրվեց կացարանում». Բագրատ Սրբազան

«Ստի ու չարիքի հայրը սատանան է: Եվ այդ սուտը մեր երկրում այսօր թագավորում է: Էս մարդն ուր գնում է, դժբախտություն է գալիս, ուր գնում է, մահ է գալիս: Որտեղ գնում է, մահ ու դժբախտություն ա գալիս: Չեմ չափազանցնում: Հիշո՞ւմ եք, Վարդենիսի դիրքերում պարում էր զինվորների հետ գիշերը: Ընդամենը 18 օր հետո մեր 15 տղաներն այրվեցին կացարանում: Եվ սա ամենուր ու ամեն տեղ: Սա պատահական չէ: Մահ ու չարիք է սփռում: Ու այս շարժումը մեկ նպատակ ունի` ոչ իշխանություն, ոչ աթոռ, այլ հայրենիք և պատիվ: Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս թազա Հայաստանին, որը արժեքների կորստի մեջ է այսօր»,- Մեղրիում կայացած հավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

***

Մեղրիում հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն արձանագրեց. «Երբ որևէ հանգրվանում մենք ասում ենք` «ո՛չ», այս մարդը սպառնում է պատերազմով։ Լավ, բա դու ո՞վ ես, եթե լինելով երկրի ղեկավար, մարդկանց սպառնում ես պատերազմով։
Բա քո կոչումն ու պաշտոնն ի՞նչ է: Այդ պատերազմը կանխելն ու այդ մարդկանց պաշտպանելը չէ՞, դրա համար չե՞ն քեզ ընտրել։
Թե՞ մեքենա նստելու ու պտտելու, հեռախոսով կեղծ պատկերներ ցույց տալու, հեծանիվ քշելու, ֆուտբոլի դաշտի ցանցերը նայելու, բասկետբոլի շիթերն ստուգելու համար են ընտրել: Թե՞ ընտրել են, որ երկրի անվտանգությունը պաշտպանես: Եթե մտածում են, որ երկրի անվտանգություն պաշտպանելը հողերը հանձնելն ու մարդկային կյանքեր կործանելն է, սխալվում են»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին