▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարկեր՝ խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը խթանելու համար

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված տնտեսություններին տրամադրվող աջակցությամբ նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝
0 % տոկոսադրույքով
3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում
մարման մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից
մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով
գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետության կողմից կարող է տրամադրվել նաև 10 տոկոս համաֆինանսավորում

✅Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 տոկոս տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։

Երկու նպատակային ուղղություններ՝ խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը խթանելու համար տրամադրվում են՝
3-15 մլն դրամ գումարով,մինչև 3 տարի մարման և վարկի մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով վարկեր,ինչպես նաև պետության կողմից կարող է տրամադրվել 30 % համաֆինանսավորում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին