▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 08.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Վարորդական իրավունքները համատարած կեղծ են»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կադրային խորը ճգնաժամ է։ Որպես օրինակ խոսեց վարորդական իրավունք չունենալով՝ մեքենա վարելու մասին․ «Երեկ «Իրական Հայաստան»-ի շրջանակներում հանդիպել եմ քաղաքացիների հետ ու մի միտք է ծագել, որը կարող է սադրիչ թվալ։ Ես հարց տվեցի, ասացի՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց 70 տոկոսն իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին՝ 95 տոկոսը։ Ասացի՝ դահլիճում մարդ կա՞, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային, վերջերս են սկսել պրոցեսի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ասացին, որ կտրվել են, չարչարվում են»,- պատմեց նա՝ նշելով, թե երբ վարորդական իրավունք է ստացել, այն ժամանակ հայտնի լրագրող էր, ծնկաչոք աղաչեր էլ՝ չէին թողնի քննություն տար։ «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»- ասաց նա։ «Մենք անընդհատ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Նստում են ղեկին՝ չունենալով դրա իրավունքը։ Եվ այդպես շղթայական ամեն ինչը։ Խմում, գնում պատին են հարվածում, 7-8 հոգի զոհվում են, մեքենայից դուրս են գալիս, ասում են՝ «արա էս երկիր չի»»,- ասաց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

«Մեր փորձի վրա հիմնվելով՝ պետք է անենք քաղաքական արձանագրում, որ ՀՀ-ում բոլոր ոլորտներում խորը կադրային ճգնաժամ»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ի վերջո պետք է ընդունել իրականությունը․ «Եկեք խոստավանենք, որ ամեն տեղ, ներառյալ կառավարման համակարգում, այդ վիճակն է։ Երկրում կադրային ճգնաժամ է։ Քանի որ մի երկրում, որտեղ բնակավայրերի 70%-ում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 և ավել տոկոսը կիասաավերված է, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Լավ կադրեր կան, բայց փոքր խումբ, որոնք չեն գա 500 հազարով աշխատեն կառավարությունում»,- շարունակեց Փաշինյանը։ «Որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռքը խփում ենք սեղանին, բայց ոչ մի բան տեղից չի շարժվում, էդ ինչից ա՞, մտածում ենք սաբոտաժ է, հետո ուրիշ բան ենք մտածում, պարզվում է, որ մեր որոշումները չի կատարվում, քանի որ ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք, ում հանձնարարում ենք»,- ասաց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին