▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդներին զսպելու նպատակով 2000 հատ տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում

armtimes.com-ը գրում է. Առաջիկայում փողոցների տեսնակարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչեւ 2 հազար հատ նոր տեսախցիկ: Այս տեղեկությունը կայքին փոխանցել էին ոստիկանության աղբյուրները: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները:

 

 

 

 

«Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Անդրադառնալով տեղադրվող տեսախցիկների թվաքանակին՝ Օսիպյանը նշեց, որ հնարավոր է այն երկու հազարից ավելի լինի կամ պակաս: «Սա ամենեւին չի նշանակում, որ մենք ամեն տեղ մեր քաղաքացիներին բռնելու ենք, պատժենք եւ գումար վերցնելով՝ տուգանենք: Հակառակը, մենք ուզում ենք զսպել մեր վարորդներին, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոններին է՛լ ավելի հարգալից պահպանեն, քանի որ երթեւեկության բոլոր մասնակիցներն ունեն նույն հավասարությունը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին