▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղարշակ Հարությունյանը Ստեփան Դեմիրճյանի տանն էր, փորձում է համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Վաղարշակ Հարությունյանը Ստեփան Դեմիրճյանի տանն էր, փորձում է համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին գրում է Տելեգրամի Mediaport ալիքը:

«Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն Ստեփան Դեմիրճյանի տանն էր. փորձում էր համոզել նրան հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի Փաշինյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծեն:

Աղբյուրի փոխանցմամբ, Դեմիրճյանը բանավոր զրույցում մերժել է Փաշինյանին հանդիպելու առաջարկը՝ ասելով, թե ի տարբերություն սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքը արժանապատվություն ունի և չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ այս իշխանությունների հետ:

Այդ պատճառով նրա տուն են գործուղել Պաշտպանության նախարարին, որը գերիների, անպաշտպան մնացած սահմանների խնդրով զբաղվելու փոխարեն հանդիպումներ բեմադրելով է զբաղված»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին