Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Լրագրող, քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թշնամին փակել է Ստեփանակերտ տանող ճանապարհը՝ Շուշիի կողմից: Պատճառաբանությունն էական չէ: թուրքերեն իմացողները կհասկանան՝ ss (sike sike) բացելու են, ինչպես փակեցին: Այս և նմանատիպ այլ քայլեր սպասվում են: Վաղը նույնն անելու են Ջերմուկի (կամ մեկ այլ վայրի) ճանապարհին, այնպես, ինչպես արեցին Գորիս-Կապան ճանապարհի հատվածում: Ինչի՞ց ոգևորվեց թշնամին.
- ՌԴ ԱԳ նախարարի վերջին սկանդալային (մեզ համար՝ արդեն սովորական) բացահայտումը, որով հերթական անգամ հաստատեց Երևանի հակահայ իշխանական խունտայի սինքրոնացված աշխատանքը ադրբեջանի հետ, որի նպատակն Արցախի հայաթափումն է, իմա՝ Արցախն ադրբեջանի կազմում թողնելու վավաշոտ երազանքը:
- Հայաստանում ագիտպրոպն ու իրեն սպասարկող մեդիա ու քաղաքական հարճերը շարունակեում են լուտանք տեղալ Ռուսաստանի հասցեին, այրել դիվանագիտական բոլոր կամուրջները: Ադրբեջանն օգտվում է այս ամենից և սադրում ռուս խաղաղապահներին՝ թիկունքին ունենալով քեմալական պայմանագրի իշխանության լուռ աջակցությունը:
ՀԳ- Հերիք է տիրաժավորեք Երևանի տոնական լուսավորության ու ֆինանսական ծախսերի հիմար թեման:
Պի՛նդ եղեք»: