Armlur.am-ը հարցազրույց ունի դերասան Արման Նշանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
–Կարելի՞ է ենթադրել, որ վերջին շրջանում Ձեր գործունեությունը ավելի շատ իրականացնում եք Հայաստանում, քան ԱՄՆ-ում:
-Միշտ փորձում եմ համատեղել այստեղի եւ այնտեղի աշխատանքը: Որտեղից ավելի հետաքրքիր նախագծերում ընդգրկվելու հրավերներ եմ ստանում, այնտեղ էլ այդ պահին բնակվում եմ: Ես նոր եմ ամուսնացել եւ Հայաստանում կնոջս հետ շատ երջանիկ ենք. գնալու պատճառ դեռ չեմ տեսում: Ընդհանրապես, հիմա ինձ չի հետաքրքրում` աշխատանք կունենամ ԱՄՆ-ում, թե Հայաստանում, կլինի առաջարկ թատրոնից, կինոյից, թե սերիալից: Ինձ հետաքրքրում է սցենարը եւ կերպարը: Ես տարիքս առած մարդ եմ, չնայած որ չի երեւում (ծիծաղում է): Արդեն հոգնել եմ ուրիշների ճառով շարժվել: Կյանքը կարճ է, եւ պետք է անել բան, որից հոգիդ կլցվի, որի միջոցով դու կբարձրանաս: Օրինակ` դերասանը իր կերպարների միջոցով ցույց է տալիս, որ կյանքը հրաշալի է եւ այդպիսով, ինչպես բժիշկը, բուժում է իր հանդիսատեսին: Այդ ընթացքում դերասանն ինքը աճում է: Եթե այդ աճը տեղի չի ունենում, ինքդ քեզ հարցնում ես. «Ինչի՞ համար եմ ես աշխատում»: Ինձ պետք չէ, որ երեք հոգի ավել ճանաչի ինձ: Ես ընդհանրապես դրա կարիքը չունեմ, դրանից ես ազատագրվել եմ, կարծես վերածնվել եմ: Ավելի լավ է` անվճար աշխատանք կատարեմ, բայց դրանից հոգիս լցվի, քան միլիոնավոր դրամներ բերող անբովանդակ գործ անեմ:
Ամբողջ կյանքում չեմ սիրել սուտը: Բայց եկավ մի պահ, երբ իմ կարիերայում փոքրիկ ստերի շրջան էր սկսվել, եւ ես վախեցա, որ այդ փոքրիկ ստերը մի օր կտանեն ինձ դեպի մեծ սուտ: Իմ ընտանիքում, ընկերներիս շրջապատում սուտը տեղ չունի, եւ ես իմ կարիերան եւս զերծ եմ պահում դրանից` անկախ այն հանգամանքից, թե ինչ գայթակղություններ կլինեն: Իսկ ամենամեծ գայթակղությունը, կարծում եմ, փառամոլությունն է: Եթե կարողանաս ձերբազատվել փառքից, կլինես ազատ, եթե լինես ազատ, կաշխատես անկեղծ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Այնքան սկանդալ անեմ այս քաղաքում, որ ամբողջ օրն իմ մասին խոսեն. Արման Նշանյան
Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին