▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենամ՝ ընդվզում չլինի...

Իմ լավ բարեկամ Արամ Սարգսյանն ասել է, թե դաշնակից քաղաքական ուժերի հետ պատրսատ է անողոք պայքար մղել Մաքսային միությանը միանալու դեմ:
Ես շատ ուրախ կլինեի, որ Արամի ասածները ճշմարտություն դառնային եւ անպայման կլինեի այդ պայքարի առաջին շարքերում:
Սակայն, նման օրակարգով, զանգվածային պայքարի հավանականությունը փոքր եմ համարում:
Նախ. խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ՝ «Ժառանգության»,  նման օրակարգով փողոց դուրս չի գա: «Ժառանգության»արտախորհրդարանական պայքարի ռեսուրսն էլ խիստ կանխատեսելի է եւ իշխանության համար պակաս վտանգավոր:
Երկրորդ, արտախորհրդարանական ուժերը չունեն կազմակերպչական, քաղաքական, մարդկային ռեսուրս՝ զանգվածային պայքար ծավալելու համար:
Երրորդ, Հայաստանում ձեւավորված չէ ազատական ուժերի այն համախումբը, որը միասնական օրակարգ առաջարկի հասարակությանը: Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ լիբերալները, նախաձեռնությունն ամբողջությամբ թողել էին Սերժ Սարգսյանին՝ հույսը դնելով նրա սայթաքումների վրա:
Չորրորդ, վերը նշված պատճառներով՝ հասարակությանն առանձնապես չի հուզում ՀՀ-ՄՄ-ԵՄ հարաբերությունների հարցը, ըստ այդմ՝ դժվար է պատկերացնել նրա ակտիվ մասնակցությունը գործընթացին:

Սուրեն Սուրենյանց

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին