▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. տարօրինակ ճարպեր են հոսում վրայից». Նիկոլ Փաշինյան

«Ես շատ վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, որովհետև ինձ համար ակնհայտ ա, որ էդտեղ խնդիր կա: Նախ պատահում ա անբնական ինչ-որ ճարպ, ձկան հետ առնչվում ես ու տեսնում ես՝ ճարպերը սենց հոսում են վրայից՝ տարօրինակ և անտրամաբանական»,- Կառավարության նիստում «2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «ՀՀ-ի ներսում այս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք ա անդրադառնանք»:

Դիտեք նաև՝

«Այսօրվա իրավիճակը՝ կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ, շտերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա գան, ասեն՝ լավ էլի, էս արձակուրդները թող անցնեն, սեպտեմբերին կանդրադառնանք: Հետո մոռանում են, գալիս է Նոր տարին, հետո Զատիկը, հետո նորից արձակուրդները ու այդպես շարունակ»,- Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյաանը: Նա հավելել է, որ իշխանությունները մշտապես տնտեսավարող սուբյեկտներին ազդակներ են ուղարկում այն մասին, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել։ «Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհը», - նշել է նա:

Դիտեք նաև՝

«Սա մեր կառավարության վերջին հերթական նիստն է: Ազգային ժողովի իններորդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով և այդ օրը Սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», Կառավարության նիստի ավարտինն հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին