ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղվանից՝ մարտի 10-ից, կլինի արձակուրդում: Ոչ աշխատանքային օրերը վարչապետն ամբողջությամբ ծառայեցնելու է «Այո»- քարոզարշավին: Վաղվա առաջին կանգառը Սյունիքն է լինելու:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավում:

Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։
Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։
Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով։


