▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից բողոքի ակցիաներ ենք անում՝ «գունագեղ» համերգի անցկացման դեմ

«Եկեք հարգեք մեր կարծիքը, մեր զավակների հիշատակը և հանուն նրանց ամսի 21-ի համերգը չեղարկեք, մեր պահանջն է՝ ինչ անում եք, տեղափոխեք սեպտեմբերի 27-ից հետո, մինչև մեր երեխեքի մահվան մեկ տարին չլրանա, ոչ մի համերգ չպետք է լինի, դրանից հետո անում եք՝ արեք, բան չենք ասի»,-

ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմում զոհված ծնողների մեծամասնությունը որոշել է վաղվանից՝ ժամը 17:00-ից, իրենց զոհված զավակների նկարներով հավաքվել Հանրապետության հրապարակում և պահանջել կառավարությունից՝ չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

Զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողները զգուշացնում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին