▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից ուսումնական հաստատությունները մեկ շաբաթով կփակվեն. Նիկոլ Փաշինյան

Գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մեկ շաբաթ առաջ: Սա պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներով:

Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք նաև, որ ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ավելի վաղ ստորագրած հրամանի, գարնանային արձակուրդները պետք է լինեին հետևյալ ժամանակահատվածում.

1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ,
2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ,
3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Դիտեք նաև՝ Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը․ Նախարարը պատասխանում է կորոնավիրուսի հետ կապված հարցերին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին