Համացանցը քննարկում է Արամ Սարգսյանի այս խոսքերը․ Որոշ գրառումներ՝ ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
«Վայ, Սպարապետ ջան, էսի ո՞նց կարա քո ախպերը լինի»,-գրել է ակտիվիստ Արամ Մանուկյանը։
Հարութ Ուլոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում պարզապես սղագրել է խոսակցությունը․
«Պետրոս - Արևմուտքը հայտարարեց, որ Ղարաբաղը չի հայաթափվի. մենք թույլ չենք տա, բայց տեսանք այն, ինչ եղավ:
Արամ - Ղարաբաղի խնդիը, ընդհանուր համատեքստում, տարբերվում է...
Պետրոս - Բայց հայտարարել էին...
Արամ - Հայտարարեց, որ թույլ չենք տա... և իրենք շարունակում են...
Պետրոս - Շարունակում են թույլ չտա՞լ...
Արամ - Շարունակում են, այո՛, թույլ չտալ:
Պետրոս - Բայց այնտեղ հայ չկա...
Արամ - Դա էական չի՝ հայ կա, թե չկա:
վարագույրներ»