▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վայ, սրանք մեզ կանգնեցրին». Որոտանում անհետացածների վերջին հեռախոսազրույցը

Քիչ առաջ զրուցեցինք Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի հետ՝ պարզելու թե ինչպես և ինչ հանգամանքներում են Քասախի երկու բնակիչները հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

hraparak.am-ն է գրում ու մանրամասնում․

 «Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու երիտասարդն էլ բավականին զուսպ, համեստ տղաներն են, ժամկետային զինծառայողներն են եղել, ովքեր բոլորովին վերջերս են զորացվել ծառայությունից:

Թե ինչու են նորից վերադարձել Սյունիք, համայնքապետը ենթադրեց, որ զինծառայակից ընկերներին տեսակցելու են գնացել: Արա Մկրտչյանի խոսքերով, ծնողները հենց երեկոյան են հասկացել, որ իրենց որդիները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, քանի որ հենց այդ պահին երիտասարդները հեռախոսազրույց են ունեցել ծնողների հետ, որի ընթացքում ասել են. «Վայ, սրանք մեզ կանգնեցրին»,- և կապը ընդհատվել է: Մինչ այս պահը նրանցից որևէ լուր չկա»: 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին