«Վազգեն սպարապետն ատել է Նիկոլիդ էլ, քեզ էլ»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դավաճան Նիկոլի Սասունը Եռաբլուրում հայտարարել է, որ ինքը կողմ է Ադրբեջանի հետ սահմանազատմանը և որ մենք չենք կարող պայքարել Ադրբեջանի դեմ և այդ ամենի մեջ մեղադրել է նախկիններին...
Սասունը, փաստորեն, առաջարկում է ստորանալ և նսեմանալ Ադրբեջանի առաջ, քանի որ, նախ` Ադրբեջանը սահմանազատումն անում ու անելու է իր ուզածով և իր պայմաններով, որը նշանակում է, որ Հայաստանը կործանվելու է։ Դա, ըստ Սասունի նման անողնաշարի, պետք է տեղի ունենա առանց պայքարի...
Սասունը տպավորություն է ստեղծում, որ ով դեմ է ադրբեջաբամետ սահմանազատմանը, դեմ է խաղաղությանն, այնինչ իրականում պետք է հարցնել` իսկ ի՞նչ գնով է լինելու այդ սահմանազատումը...Պատասխանը մեկն է` Հայադտանի տարալքների և անվտանգության, որը նշաբակում է Հայաստանի կործանում առանց պայքարի...
Սասունը զառանցում է Ադրբեջանի 20 տարվա զինվելու և մեր մոտ թալանի մասին...
Սասո՛ւն, Հասաստանը «թալանողները» թողել էին այնքսն զենք ու զինամթերք, որ Ալիևը 2020-23 թվականներին Հայաստանից ու Արցախից խլել և ոչնչացրել է մոտ 6 միլիարդ դոլարի զենք, բարձրաձայնում է այդ մասին հաճախակի ու մինչև հիմա պատասխան չի ստանում տիրոջիցդ` Նիկոլից ու քո նման գեղցուց` թե որտեղի՞ց աղքատ Հայաստանին այդքան զենք...Կպատասպանե՞ս Բաքվի հարցմանը, ա՛յ քայլիստ դավաճան...
Ձեր` հակահայ քայլիստներիդ իշխանության օրոք Հայաստանը ոչ միան գրեթե չի զինվել կամ գնել է հնամաշ կամ անպիտան զինատեսակներ, օրինակ` Հորդանանից գնած «պապուս թվի» ՀՕՊ համակարգերը կամ անպիտան Սու30-ները, այլև չեղարկել է նախկինների օրոք սահմանված զինատեսակների գնումը, օրինակ` մեծ քանակությամբ ԱԹՍ-ների գնումը և գաղտնի հրամաններով կրճատել է զորքի քանակը Արցախում... Սասո՛ւն, որպես երկրաքանդ կպարզաբանես, թե ինչպես 2018թ-ին Ադրբեջանին Նախիջևանում հանձնեցիք Արենի գյուղը և այդտեղով անցնող ճանապարհի անվտանգությունն ապահովող 5 կմ տարածքները...
Հայերի Արցախ վերադառնալու մասին հեքիաթներդ կգնաս մակարդակիդ տեր մարդկանց կպատմես, ա՛յ ողորմելի, քանի որ բոլոր նորմալ մարդիկ էլ գիտեն, որ թուրքը երվեք չի թույլ տալու խաղաղ ճանապարհով արցախահայերի վերադարձ իրենց հայրենիք...
Զավեշտ այն է, որ տարրական հայերեն չիմացող Նիկոլի այս «գործիքը» խոսում է դիվանագիտեւթյունից...
Ի դեպ, ըստ տարածվող լուրերի և փաստերի, Վազգեն սպարապետն ատել է Նիկոլիդ էլ, քեզ էլ, կողքիդ «հրեշին» էլ...
Սասո՛ւն, երկրաքանդ եղել ես ու կաս...»։