▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգենը հաստատ չէր կարող միայնակ՝ առանց «վերևների» իմացության, նման բան անել

Վազգեն Խաչիկյանի համար սիրտս ցավում է ու դարձյալ համարում եմ, որ սա այն դեպքն է, որ համակարգը խժռում է իր կադրերին, գուցե՝ լավագույն ու լուսավոր կադրերին: Վազգենը հաստատ չէր կարող միայնակ՝ առանց «վերևների» իմացության, նման բան անել: Սակայն պատժվեց միայն ինքը՝ արժանապատվորեն չտալով որևէ վերադսի անուն: Փորձանքի մեջ հայտնված մարդուց հրաժարվելը՝ մեզանում սովորություն է, վատ սովորություն, բայց հատկապես այս պահին ուզում եմ ասել՝ ես Վազգենի հետ ճանապարհ եմ անցել, նրա հետ հաց եմ կիսել, նրան ընկեր եմ համարել ու ընկեր եմ համարում: Ու վստահ եմ, որ նա լուսավոր մարդ է ու անեիք ունի, շատ անելիք ունի էս պետությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին