▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. փոխոստիկանապետ

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցավ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը, ինչի ընթացքում Մհրյանը հայտնեց, որ վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով։

ՀՀ փոխոստիկանապետ ներկայացրեց նաև Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ՀՀ ոստիկանության կողմից կատարված այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացվում են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում.

/filemanager/uploads/hayk_mhryan.jpg

«Ապրիլի 6-ի դրության ոստիկանության կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների թվով 515 տրանսպորտային միջոցի ուղեկցում, որին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախմբեր: Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին