Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ. այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,-ասել է Թադևոսյանը:
Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:
Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ, իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում:
Լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ դեպքի առիթով գրել է․
Վեդիում թուրքերը փորձել են բարձրացնել Թուրքիայի դրոշը։ Տեղի բնակիչները թույլ չեն տվել, ընդհարում է եղել։
Օգոստոսի 31-ի երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու թուրք զբոսաշրջիկների միջև միջադեպ է գրանցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ոստիկանությունից։
Միջադեպի մասնակիցները բերման են ենթարկել բաժին։ Նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեից հաստատեցին, որ բաժին բերման ենթարկվածները Թուրքիայի քաղաքացիներ են։
Վեդիի բնակիչ ականատեսների խոսքով` Վեդի քաղաք ժամանած թուրքերը հարբել են ու հայհոյել հայերին, թուրք կինը փորձել է Վեդիի կենտրոնում Թուրքիայի դրոշը բարձրացնել` արժանանալով տեղում հավաքված հայերի զայրույթին, ինչից էլ առաջացել է բախումը։
Դիտեք նաև՝