▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճը եղել է երաժիշտների հետ․ Արթուր Աբրահամի մասնակցությամբ միջադեպի բացառիկ մանրամասները

 

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին զավակների հետ Հյուսիսային պողոտայում զբոսնելիս փողոցում գործունեություն ծավալող երաժիշտներին առաջարկել է առավոտից երեկո չմիացնել բարձրախոսները, քանի որ Հյուսիսային պողոտան բնակելի թաղամաս է, այդ ձայները խանգարում են բնակիչներին, հատկապես մանկահասակ երեխաների քունն է խաթարվում:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Արթուրը հստակ բացատրել է այդ երաժիշտներին, որ իրենց միացրած բարձր երգ-երաժշտության պատճառով ոչ միայն երեխաների քունն է խաթարվել, այլև բնակիչները չեն կարողանում հանգիստ նստել իրենց տներում կամ դուրս գալ պատշգամբ: Այսքանը: Որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել»,- եզրափակել է մարզիկի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին տեսանյութ էր տարածվել համացանցում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի մասնակցությամբ։ Հյուսիսային պողոտայում արված կադրերում բռնցքամարտիկը վիճաբանում էր քաղաքացու հետ, հայհոյում։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին