▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. նոր նշանակումներ Արցախում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն. . .

Վարակի տարածման ձևերից մեկը՝ կենտրոնացում

Ալեն Սիմոնյանը տեսաուղերձ է հղել վրացիներին

Քաղաքական մշակույթի մասին խոսող մարդը ինչպե՞ս կարող է դուրս գալ դահլիճից, երբ խոսում են իր. . .

Ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, COVID-ի հետ կապված հարցերը խաղից դուրս թողնել.. . .

Տան հեռուստացույցն ընկել է վրան. Գևորգ Դերձյանը՝ 5-ամյա երեխայի մահվան մասին

Կատակ չեմ անում. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի գրառմանը

Մեր մարմինը գրեթե միշտ եղել է դիմակներով․ Հայկ Մարության

Իշխանությունները կգան ու կգնան... Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը 

Նիստը ես վարեմ, դուք գա՞ք, առաջարկեք նախագիծն օրակարգից հանենք․․․Հայկ Մարության

Թույլ չենք տալու, որ ԱԺ֊ն Մուամմար ալ-Կադդաֆի անվան խորհրդարանի վերածեք... Էդմոն Մարուքյան

Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ Ձեր փոխարեն․ Անի Խաչիկյանը՝ «Իմ քայլ»-ին

Սպանություն Աբովյանում․ եկեղեցու մուտքի մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Օ՜, իմ սիրելի իշխանության ներկայացուցիչներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին․ Ուրիխանյան

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

Դուք ծափահարել եք, երբ արդարացնում էին բռնությունը... Մարուքյանը՝ Միրզոյանին

Սա խայտառակություն է... Ռուբինյանը՝ Մարուքյանին

4 մահ և 289 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 7402

Բարձրաստիճան շատ պաշտոնյաների այսօր հրաժեշտ կտանք. Արայիկ Հարությունյան

Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ` ԱԺ դահլիճում դիմակ չկրելու համար

Պատգամավորին չեք կարող դուրս հրավիրել՝ դիմակ չկրելու համար. Մարուքյանը՝ Միրզոյանին

Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը ...Փաշինյանի գրառումը

250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր․ նախարարը նոր թվեր է հրապարակել

Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը

Ինչու՞ է պարետատան նիստերը վարում Փաշինյանը. Ավինյանի հետ հարաբերությունները լարվա՞ծ են

Զրո վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր

Պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ

Համատեղ հայտարարություն 5G ցանցի մասին

Բակում խաղացող երեխաներին սեռական «դաստիարակության» ինչ-որ գիրք են տվել

Դիմակի փոխարեն կարելի է կրել ցանկացած պարագա, որը կծածկի քիթը և բերանը․ ԱԺ պատգամավոր

Հայեր vs Կոռոնավիռուս...Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել. Նարեկ Հախնազարյան 

Մոր ամուսինը յոթամյա երեխային ստիպել է օղի խմել, քաղցած է պահել. Նաիրա Զոհրաբյան

«Չէ, լո՞ւրջ». Ռուբեն Հայրապետյան

Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը

Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Արթուր Վանեցյան

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է որդու ծննդյան տարեդարձը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ. . .

«Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումը կվարեն դիմակով

Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. նա հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ

Սիփան Փաշինյանի փորձարկումը. ՖԲ իր էջում լուսանկար է տեղադրել, եւ րոպեներ անց դրա շուրջ. . .

Եթե թուլություն ունեք, անմիջապես տեղեկացրեք գործատուին. Լիանա Թորոսյան

Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ներառյալ

Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք. Հրանտ Բագրատյան

Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից. Միհրան Պողոսյանը՝ իշխանությանը

Վեր կանգնե՛ք  անձնական քինախնդրությունից: Այս վերնագրով հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։

Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը»  դառնալուց  զատ՝  էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բեւեռացումը։

Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ  գործող իշխանության  կողմից շարունակաբար շեփորվող  հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։

«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։

Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։

«Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից  ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։

Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով եւ անձնական քինախնդրությամբ։

Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։

Քաղաքական եւ հասարակական կյանքում  մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականտատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։

Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ, որը խարսխվում է  յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սեւի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջեւ ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։

Շոուների հաղթարշավը հասել է բանակ։

Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։

Հակառակորդի  կողմից  ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։

Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում էԿոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության եւ անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը։

Թեպետ ուշացած, բայց  միեւնույն է՝ եղան։

Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը՝ որոնք արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից։

Պետության առջեւ ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։

Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետեւողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։

Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի համար։

Իսկ  շինծու գործերով ու շոուներով  ուղեկցվող «ուղեղների լվացումը»  օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել եւս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում եւ ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որեւէ հեռանկար։

Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը եւ դրանում կհամոզվեք ինքներդ»:

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում, սակայն ՌԴ-ն հրաժարվում է Հայաստանին արտահանձնել Միհրան Պողոսյանին:

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին