▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Իշխանությունները զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա․ Մարուքյան

Բա հիմա կմզզաք, բա ի՞նչ կանեք․․․Հրաչյա Հակոբյան

Ինչպե՞ս ճիշտ հանել և ուտիլիզացնել դիմակն ու ձեռնոցները

Տարածում են հարցազրույցից կտրած մի հատված, որի արդյունքում արտահայտածս միտքն աղավաղվում է

Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Ուզում եմ մի բան հիշեք․․․Ալեն Սիմոնյան

Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ

Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում կողքով անցնում եք ՝ վարակված է կորոնավիրուսով․ Նախարար

Սևանի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մի հոգի ավելի մարդ ա եղել, չեմ էլ տեսել, բարձրացել, միանգամից նստել ա․ Վարորդը դժգոհում է

Թե ի՞նչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում՝ մեր հանրությանը հայտնի է

Կասեցվել է «Փարվանա»-ի գործունեությունը

Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը

Նախկին իշխանություններն ունեին մարդիկ իրենց շրջանակներում, որոնք զբաղվել են մանկապղծությամբ․ Նախարար

Լարված իրավիճակ Լոռիում. մարդիկ դժգոհ են պարետատան որոշումից

Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա

Ազատի ջրամբարի ջրթափը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի

Արտոնյալ մաքսատուրքով 3-րդ երկրից ներմուծման եւս մեկ հնարավորություն

Մուշեղ Ավետիսյանը պատմում է, թե ինչպես է ընթացել իր բուժումը

Մահացել է ևս 4 անձ, վարակվածների թիվն աճել է 355-ով` հասնելով 9282-ի

Վերանայե՛ք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը. Բաբկեն Պիպոյան

ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

Սա այն ճանապարհն է, որ ,ըստ մեր ընդդիմախոսների, չի կառուցվում. Փաշինյան

«Կփորձեմ այլևս երբեք այդ սխալը չանել». Բաբկեն Թունյան

Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել

ՌԴ Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցին

Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Այս իրավիճակն ինձ հիշեցնում են մեծերի պատմած «սուխոյ զակոն»-ի շրջանը

Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

«Հասանովն անձամբ պատասխան է տալու»․ ՀՀ ՊՆ խոսնակ

Քննարկվում է, թե ընտանիքի անդամներն ավտոմեքենայում դիմակ չկրելու համար ինչո՞ւ են տուգանվում․Փաշինյան

Ինչպե՞ս էր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացնում Կենտրոն վարչական տարածքում

Ստուգայցեր մի շարք վարչական շրջաններում, շուկաներում ու երկաթգծի Երևան կայարանում

10 տարի առաջ Արմավիրի նախկին քաղաքապետը 75 տարով տարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին

Մահացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայրը

Ինչպե՞ս պատրաստել դիմակ տնային պայմաններում

Ինչպե՞ս են հուղարկավորությունը, հարսանիքը, ծնունդն ու կնունքն անդրադառնում վարակի տարածման վրա

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ էին ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում

Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորության մասին

Արփին՝ կենդանաբանական այգում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Դուք շատ բան եք կորցնում ամեն օր, որ Հայաստանում չեք ապրում. Քրիստիան Գելեջի

Իմ ծննդյան օրը ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյան

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան մեկնել Չինաստան

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաց նամակ ինքս ինձ

Իմ դիտարկմամբ՝ Ես այսօր գտնվում եմ մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ ես իմ համար պետք է որոշեմ վերադառնու՞մ եմ հնին, շարունակու՞մ եմ հին էջից, թե սկսում եմ նոր էջից` նոր հերոսությամբ ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, ես՝ իմ ներսում և դրսում, պետք է որոշում ընդունեմ:
Պետք է որոշեմ՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում է իմ նախկին եսը . ընդ որում, դա անում եմ ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, իմ ամբողջ կյանքում, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացա ինձ ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, իմ մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումներս և ընդգծելով ձեռքբերումներս։

Նայե՛նք իմ ամբողջ կյանքի պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում եմ, մոռացության եմ տալիս, երբեմն էլ փորձում եմ ուղղակի ջնջել իմ բոլոր գործերը՝ հերոսությունից մինչև անգիտակից չարագործություն
ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ և հենց իմ անվան հետ։ Ինքս ինձ սկզբում սիրեցի, հետո արհամարհեցի, հետո կարոտեցի, հետո վերադարձրի, իսկ հիմա կարող եմ կորցնել։

Երևի նաև այդ պատճառով ես անընդհատ վերադառում եմ ինձ, կամ չեմ հեռանում իձնից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած մարդու համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել աշխարհին։

Ես պետք է ապրեմ տրամաբանական կենսափուլերով և ցիկլերով։ Անցյալում ես ունեցել եմ տարբեր եսեր` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Ինձ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել իմ տարբեր եսերի վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.
-Չհպարտանալ այն ամենով, ինչը չունեմ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չեմ կարող ունենալ իմ միայն երիտասարդ եսը: Այդպես ես սկսում եմ ոչ թե նոր էջով, այլ կրկնում եմ հին ու շատ հին սխալները՝ նորովի։
- Արժեքային նշանակության հարցերում չարհամարհել հսկայական փորձ ունեցող նախկին եսերիս. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։

Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ես ու գործում ապագայի մասին տեսլականներով։

Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նոր եսիս՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է բոլոր եսերիս համերաշխություն, հետ չնայելու համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի ես ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։
Ես անսահման հիացած եմ իմ ծննդյան քաջությամբ, տարիներս ընթացքում կուտակած իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից ինձ կառուցելու կարողությամբ:

Ես խորապես շնորհակալ եմ իմ բոլոր եսերին:
Եվ ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող մի նոր ես, հերթով կայցելի այս բոլոր եսերիս, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք մարդկային բարձրագույն պարգևները: Չե՛մ կասկածում:

Իսկ քանի դեռ ներկայիս եսը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով բոլոր եսերիս թողած ժառանգությունը` գլխավոր Եսը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե նախկին եսը վերադարձնելու, այլ վերահաս աղետից ինձ փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ իմ բոլոր եսերի կողքին

Ես ունեցել եմ և ունեմ առաքելություն ունեցող և ինձ անմնացորդ նվիրված եսեր՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Իմ կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ գիտելիքներով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»,- գրել է Հովհաննես Ազոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին