▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին ատյանի որոշումը եւ գործը հետ ուղարկել՝ նոր կազմով նոր քննության։

Այս մասին ասել է նրա պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը։

Թե կոնկրետ որ կողմի բողոքն է բավարարվել, որինը՝ մերժվել, պաշտպանը դժվարացավ ասել՝ նշելով, որ որոշումը իրենց ձեռքի տակ չէ, այն հրապարակվել է առանց իրենց մասնակցության։ Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում, ըստ պաշտպանի, դատարանը չի կայացրել։

Սամվել Դիլբանդյանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, քանի որ կա ՍԴ համապատասխան որոշում, որն արգելում է նման դատական ակտերը հետ ուղարկելը։ 

Նշենք, որ դատարանի որոշմանը պաշտպանները ներկա չեն եղել։

Որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո պաշտպաններն այդ մասին առավել մանրամասն կխոսեն։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը) եւ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին