Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ են հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: 
Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախի Եկամուտների ծառայության կայքը:
Ըստ տեղեկությունների` երեք հոգու ձերբակալել են, որից մեկը ՀՀ քաղաքացի վարորդն է:
Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր այս գիշեր։


