▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ տվեք հակառուսականությանը, դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել վերջ տալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը

«Ի՞նչ է պահանջում Հայաստանի շահը։

Ու՞մ տված զենքով է հայ զինվորն այսօր պաշտպանում Հայաստանը․ ՆԱՏՕ-ի՞, թե՞՝ Ռուսաստանի ..․ Պարզ է, որ Ռուսաստանի։

Ո՞վ է մեր սպառնալիքը․ Թուրքիան ու Ադրբեջանը։

Ո՞ր ալյանսի մեջ է Թուրքիան. ՆԱՏՕ-ի՞, թե՞՝ ՀԱՊԿ -ի։ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան։

Բա ի՞նչ եք հակառուսական «տիդիրիտներ» անում․ դրա փոխարեն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման դեմ պայքարեք։

Ո՞նց եղավ, որ Ռուսաստանի համար ամենադժվար պահին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա։

Ո՞ւմ էր դա ձեռնտու։ Ռուսաստանի՞ն… չեմ կարծում։

Արդյոք Հայաստանի շահերի՞ց է բխում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Ոչ և հազար անգամ՝ ոչ, քանի որ այդ տեղը գրավելու է Թուրքիան։

Վերջ տվեք հակառուսականությանը, դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին