▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես` դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով. Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն Փաշինյան, երկու տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանը, Ձեր ցանկացած քայլ, ցանկացած խոսք ու հրապարակում պետք է բխի վերոնշյալից, երբ չեք լինի վարչապետ, արեք ինչ ուզում եք, Դուք եք ու Ձեր ֆեյսբուքյան էջը: Իսկ մինչ այդ, բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները, առանց մարդուց թույլտվություն ստանալու չհրապարակել իր նկարը, չհրապարակել հոր ու աղջկա գրկախառնություն, չհրապարակել մետրոյում առանց դիմակ նստած աղջնակի լուսանկար, չհրապարակել երեխաների դեմքեր, չհրապարակել բաներ, որոնք չեն եղել, թույլ չտալ, որ ռեստորանային համալիրը իմ երկրի վարչապետին ոչ անտեղի անվանի ապատեղեկատվություն տարածող և վերջապես` դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով, դա կբերի մակերեսային ու այսրոպեական արդյունք և կդեգրադացնի պետական կառավարման համակարգը:

Որքան հասկանում եմ` ծանր հոգեվիճակում եք, բնական է, երկրում համաճարակ է, սպասվում է շատ ծանր սոցիալական վիճակ, այլևս չեք կարող մնալ շոշափելի լավ լուրեր հայտնող վարչապետ, վարկանիշն անկում է ապրում, մարդիկ հոգնել են 2 տարի շարունակ Ձեր «բարձր ձայնից», բայց խնդրում եմ` վարչապետի աթոռին գտնվելու մինչև վերջին վայրկյանը պահեք Ձեզ այն գիտակցմամբ, որ ներկայացնում եք ազգի, ոչ թե Իջևանի Փաշինյանենց տան տղա, կամ ուղղակի սոցցանցային ակտիվիստ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին