▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին նորություններ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման դեպքից

Վերջին նորություններ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման դեպքից․ Ռուբեն Մելիքյան

***

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Նոր ինֆո. Կեսօրին Դալմայի տարածքում քաղաքագետի վրա դիմակավորված հարձակման, ծեծի միջադեպին ականատեսներ են եղել. դեպքի վայրում ինձ հյատնեցին

Կեսօրին Միհրան Հակոբյանը Դալմային դրկից գործող կլինիկա է մոտեցել, որ հայրիկի հետազոտման պատասխանները վերցնի,

Մեքենան կայանել է շենքի տակ, իջնելու պահին հետեւից 3 միջին տարիքի տղամարդ (մինչեւ 30 տարեկան ) բժշկական դիմակներով

թիկունքից հարձակվել են Միհրանի վրա ու գլխի հատվածում բռունցքներով ուժեղ հարվածներ հասցրել ու փախուստի դիմել

Միհրան Հակոբյանը հիվանդանոցում է հիմա։

Բանդայի 3 տղամարդիկ էլ մատնեց կառուցվածքով են եղել, նրանցից երկուսի բագին սեւ կուրտկա,, երրորդը` կարմիր կուրտկայով է եղել

Ուշագրավ է, որ հարձակում գործած անձիք կոնտակտը չեն մտել Միհրանի հետ,

առանց խոսք-զրույցի, առանց պարզաբանման կամ հայհոյանքների ագրեսիվ հարվածներ են հասցրել ու ծեծի պահին հանցագործները նկատել են , որ վազքով իրենց են ։տոնում ինչ որ մարդիկ , միանգամից բաց են թողել Միհրանին վազելով իրենց նետել են մոտեցող Սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայի մեջ եյ արագ փախուստի դիմել

Ի դեպ բանդայի չորրորդ անդամը մինչ այդ մեքենայում Միհրանի մեքենայից ոչ հեռու ծածուկ կանգնած սպասելիս է եղել, որ ազդակ տան մոտենա փախուստի դիմեն

Իմ աղբյուրներով ինձ հայտնի որոշ մանրամասներից միայն մի բան ֆիքսեմ` Սեւ տոյոտան , որ բերել ծեծը կազմակերպել ու հեռացրել է հանցագործներին տարածքից, եղել է փոխած համարանիշով

37JO...

Այսինքն մեքենան չի կրել այդ պահին իր գրանցած համարները

Եւ ուշագրավ է այն, որ 13:30-ի սահմաններում կատարված միջադեպը ֆիքսել են տարածքի շենքի տեսախցիկները , բայց տեսանյութերը երեկոյան ժամը 17-ի դրությամբ դեռ առգրավված չէին , թեւ տեղում աշխատում էին մի խումբ իրավապահներ ` ՆԳՆ Մալաթիայի բաժնից։

Այսինքն ենթադրյալ հանցագործության հետքերով գնալու համար բավական օպերատիվ պիտի գործեր ոստիկանությունը, որ օրը ցերեկով` փոխած համարանիշով դիմակավորված հարձակում ու ծեծի իրականացրած անձանց մեքենայի տեղաշարժը ֆիքսեր ու հետագիծ պարզեր .. բայց ինչ որ թղթաբանության հարց կար, իսկ շենքի անվտանգության պետը հրաժարվում էր առանց հիմնավոր փաստաթղթերի տեսանյութ տրամադրել իրավապահներին

Հուսանք ոստիկանությունը կպարզի ով է միջադեպի կազմակերպիչը, կհայտնաբերի հանրային գործչի վրա հարձակման, ծեծի պատվիրատուին , մենք էլ մեր հերթին հետեււողական կջանանք այդ ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին