▲ Դեպի վեր

Կիրակի, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Վերջնական հաստատվեց, որ Սպիտակցի Հայկոյի որդին առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և անփոփոխ է թողել ստորադաս ատյանի որոշումը, ըստ որի, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ կալանքի կիրառումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Նման պայմաններում ՀՀ դատախազությունը չունի այլ տարբերակ, քան որոշում կայացնել Հ. Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանզի վերջնական հաստատվեց, որ Հրաչյա Ղևոնդյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ»,-գրել է Ալեքսանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին