«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Ալբինա Ջանաբաևան կրկին մայր է դարձել: 35-ամյա կինը, ով այլևս չի թաքցնում իր ու երգիչ Վալերի Մելաձեի սիրավեպը, 2-րդ որդին է ունեցել երաժշտից։ Հիշեցնենք, որ նորածին փոքրիկը Ալբինայի և Մելաձեի երկրորդ երեխան է։ 2004թ-ին երգչուհին Մելաձեին որդի է պարգևել, և երջանիկ ծնողները նրան Կոնստանտին են անվանել։ Հետաքրքիր է այն փաստը, որ այդ ժամանակ Մելաձեն դեռ պաշտոնապես ամուսնացած էր։ Ավելի վաղ Մելաձեի կինը՝ Իրինան, ունեցել է երեք աղջիկ՝ Ինգան, Սոֆիան և Արինան։ Զույգը բաժանվել է 2014թ-ին։