Շաբաթ օրը հրթիռակոծվել է ուկրաինական Մարիոպոլ քաղաքը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 30 մարդ, վիրավորվել են ավելի քան 100-ը: ԵԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ գնդակոծությունն իրականացվել է Դոնեցկի շրջանում զինված անջատողականների զբաղեցրած դիրքերից: Անջատողականները հայտարարել են, որ կապ չունեն քաղաքի գնդակոծման հետ, իսկ տեղի ունեցածը «Կիևի սադրանքն է»:
Ռուսաստանն արգելափակել է Մարիուպոլի հրթիռային գնդակոծությունը դատապարտող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը։