Թարմացում․ Խնդրում եմ իմ դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։ Այս մասին գրել է Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը՝ անդրադառնալով իր՝ Մեհրիբան Ալիևային գրված դիմումի շուրջ քննադատություններին։
***
Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ներման խնդրանքով
Սոցցանցերում հրապարակված իր նամակում Լինդա Էուլջեքչյանը նշում է, որ իր ամուսինը հինգ տարի է` գերության մեջ է։ Ներումը տուն կվերադարձնի նրան, որին ընտանիքը շատ է կարոտում։
Այս առիթով բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրել է․ Անտերի երկրում այսպես է. երբ երկրիդ իշխանական վերնախավն ու աած-ն զբաղված են պատարագի տեքստ խմբագրելով, հոգևորականների բանտարկելով, հայ գերիների հարազատներն իրենք պետք է թշնամու ոտքերն ընկնեն, խնդրեն, որ իրենց հարազատին ազատեն...
Դիտեք նաև՝


