▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Հ. Հակոբյանի (Ճոյտ) ռեստորանում. կենտրոնում իր զավակներն են

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թայլաթ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

 

 

 

 

 

 

Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասի Պռոշյան փողոցի թիվ 17 հասցեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել և ինքը ծեծի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը իր ընտանիքի հասցեին հասցրել է սպանության սպառնալիքներ:

 

 

 

 

 

Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում նշված հասցե ժամանած «Զվարթնոց» թաղամասի բնակիչներ, 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծի են ենթարկել իրեն և իր 12-ամյա տղային: Արդեն ժամեր անց, ժամը 21:20-ի սահմաններում 55-ամյա Հակոբ Հակոբյանը զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները: Ահազանգից հետո ավագ հետաքննիչ Թ. Շմավոնյանը հերթական անգամ այցելել է նշված հասցե, որտեղ Հ. Հակոբյանի դուստրը, նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Ն. Հակոբյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը ծեծի է ենթարկել իրեն՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք և դիտավորությամբ կոտրել է արձանիկները:

 

 

 

 

 

 

 

 

 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հ. Հակոբյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Ճոյտն» է, իսկ Ա. Ն. Հակոբյանները նրա երեխաներն են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև. 

Ճիշտ եմ արել...Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարցազրույցը ձերբակալությունից ժամեր առաջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին