ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ զանգերի և նամակների համար:
Իմ առողջական վիճակն արդեն նորմալ է, վիրահատությամբ հեռացվել է լեղապարկս, երկու-երեք օրից կվերադառնամ «շարք»:
Առողջություն բոլորին:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը տեսակցության է գնացել Նաիրի բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված Ալեն Սիմոնյանին։
Այս մասին էլ հայտնում է hraparak.am-ը` hիշեցնեlwv,որ երեկ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է տեւական ժամանակ առկա առողջական խնդիրների պատճառով, վիրահատությունը և հետվիրահատական ապաքինումը բարեհաջող են անցնում: