▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտալի Բալասանյանը փակագծերը չի բացում

Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավը պետք է քննարկի և գտնի այն կետը, որտեղից պետք է սկսեն բանակցությունները. այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ  նշեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Օգոստոսի 5-ին մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որում ցանկացել է ասել՝ ես եմ ղեկավարը։ Նա չարաչար սխալվում է, դա քաղաքականության մեջ շատ վտանգավոր է: Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր- Պետրոսյանի այն փաթեթն է, որը նա ցանկանում է կյանքի կոչել»,- նշեց նա։

 

Դիտարկմանը, թե ինչ մտահոգություններ նա ունի այն հարցի շուրջ, որ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, Վիտալի Բալասանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարվի այդ փաթեթից, որը գործադրվել է մինչ իր իշխանության գալը։

«Ինքն ասում է՝ նոր տեսլական եմ առաջ քաշել, այսինքն՝ Մինսկի խմբի 20 ավելի տարվա կատարած աշխատանքները հօդս է ցնդել։ Մենք տեսանք Ռուսաստանի ԱԳ Նախարար Լավրովի, Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի նախագահի և դրսից տարբեր գեոպոլիտիկների հայտարարությունները, բոլորը բացասական են խոսել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերալ։ Այսինքն, ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստան է և վերջ»։ Մենք բոլորս գիտենք՝ Արցախը Հայաստան է, բայց այն քաղաքականությունը, որ պետք է մենք վարենք և վերջնական ստանանք լուծում Արցախի համար, այն է, որ Արցախի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Բայց այն ուղեգիծը, որ Փաշինյանը ընտրել է, ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի հայտարարություններ անի, և Արցախը չվերադառնա բանակցային գործընթացների՝ որպես սուբյեկտ»։ 

Դիտարկմանը՝ այդպիսի տեղեկություններ ո՞ւնի, թե՞ ոչ, Վիտալի Բալասանյանն ասաց, որ տեղեկությունները տողատակերով ասել է, և երբ որ ժամանակը գա, նա փակագծերը կբացի։

Բալասանյանը նշեց, որ ինքը չէր ցանկանա, որպեսզի ՀՀ իշխանությունները իրենց քաղաքականությունը տանեն ձախողման։

«Այն սխալները, ինչ արել են մեկուկես տարվա ընթացքում, պետք է արագ շտկեն։ Ես ժամանակ եմ տալիս, հորդորում եմ, խնդրում եմ՝  ՀՀ քաղաքական վերնախավը համապատասխան որոշում կայացնի և Արցախի քաղաքական վերնախավի հետ նստի, քննարկի, և գտնեն այն կետը, որտեղից պետք է սկսեն բանակցությունները»,- նշեց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին