«Սառցե դույլ» բարեգործական ակցիային միացած բազամթիվ հայ հայտնիների կողքին ավելացավ ևս մեկ անուն: Այս անգամ ակցիայի շրջանակներում իր գլխին սառը ջուր է լցրել «Վիտամին ակումբ»-ի տղաներից Վաչե Թովմասյանը` իր հերթին մարտահրավեր նետելով իրենց ակումբի տնօրեն Վլադիմիր Սահակյանին, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին և երգիչ Թաթուլին: