Life.panorama.am-ը գրում է.«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Vitamin» ակումբի սիրահարներն իրենց վիտամինները 2015 թվականին ստանում են կրկնություններից:
Կայքը կապ է հաստատել հաղորդման պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ՝ տեղեկանալու նորությունների, հնարավոր կազմալուծման և էկրանային բացակայության մասին. «Այժմ արդեն նկարահանման գործընթացի մեջ ենք, մարտի 7-ից կսկսվի մեր նոր եթերաշրջանը: Ինչ կազմով գնացել ենք ընդմիջման, նույն կազմով էլ կվերադառնանք, չեն լինի ոչ ավելացողներ, ոչ էլ մարդիկ կպակասեն մեր շարքերից: Չեն փոխվի նույնիսկ հաղորդման հեռարձակման օրերն ու ժամերը: Այնպես որ, կհանդիպենք շուտով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: