Վիտամինցի Գարիկը հերթական անգամ տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նրա անունով ֆեյսբուքյան էջ բացած անհայտ անձը քասթինգ է անցկացնում։ Գարիկն իր էջում գրառում է կատարել`տեղեկացնելով, որ ինքն որևէ կապ չունի այդ էջի հետ։
«Սիրելի ընկերներ , ինչ որ Garik Papoyan Էջ կազակերպել է քաստինգ 13-16 տարեկան աղջիկների համար…ես հիմա զանգեր եմ ստանում տարբեր մարդկանցից։
ԴԱ ԻՆՁ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ!!!!
Զգույշ եղեք, Ես ուրիշ էջի հետ կապ չունեմ բացի այս էջից!!»,-գրել է նա։
Սա առաջին դեպքը չէ, երբ անհայտ անձինք գործում են Գարիկի անունից։ Մոտ մեկ ամիս առաջ նրա անունից զանգահարում էին հիմնարկություններ եւ խնդրում գնել DVD-ներ։