▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Բարխոյանը նորություն ունի

 

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Վլադիմիր Բարխոյանը երկարատեւ լռությունից հետո այս օրերին զբաղված է նոր երգի աշխատանքներով, որի մասին պատմել է կայքին:

«Ինչպես շատերը գիտեն, քույրս՝ Մարգարիտա Բարխոյանը, նաեւ ստեղծագործում է, եւ ինձ համար էլ մի շատ գեղեցիկ երգ է գրել: Այն սիրո մասին է, որն այժմ գործիքավորում ենք, հետո կկատարվի ձայնագրությունը եւ հույս ունեմ, որ ամռանն արդեն կկարողանամ հանձնել հանդիսատեսի դատին»,- պատմեց Վլադիմիրը՝ հավելելով.

«Ճիշտ է՝ երկար ժամանակ է, ինչ տեսահլովակ չեմ նկարահանել, սակայն այն երգիչներից եմ, ում համար ինքնանպատակ չէ ամիսը մեկ տեսահոլովակ նկարահանելը: Ես կարող եմ շատ հազվադեպ մի գործ ներկայացնել, բայց դրա վրա աշխատել շատ երկար ու բծախնդրորոն: Այս անգամ էլ, կարծում եմ, նոր երգը տեսահոլովակ կունենա, բայց թե երբ այն կլինի, հստակ ասել չեմ կարող»:

Բացի նոր երգից, Վլադիմիրն ու քույրը, ովքեր այս ասպարեզում սիրվեցին որպես դուետ, հաճելի անակնկալ ունեն իրենց երկրպագուներին.

«Մենք երբեք չենք մոռանում, որ այս ասպարեզում մենք ճանաչում ստացանք ու սիրվեցինք մեր դուետով, հիմա՝ տարիներ անց, ցանկություն ունենք մեզ եւ հանդիսատեսին նոստալգիա պարգեւել ու կրկին միասին ներկայանալ: Մարգարիտան մի երգ է գրել, որը շուտով կձայնագրենք, բայց երգի ոճի ու թեմատիկայի մասին դեռեւս չեմ բարձրաձայնի: Շատ մեծ հաճույքով ու անհամբերությամբ ենք սպասում այս աշխատանքին, հուսանք՝ մեզ սիրող հանդիսատեսին այն դուր կգա»,- նշեց երգիչը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին