▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի համար «վստահելի» մարզպե՞տ է փնտրում

ASEKOSE.am-ին հասած տեղեկությունների համաձայն,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է զբաղվել ԲՀԿ-ի տիրապետության տակ գտնվող մարզով` Կոտայքով: Մասնավորապես քննարկվում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փոխարեն իրենց համար վստահելի մեկին  նշանակելու հարցը:

Ըստ տեղեկությունների` նշված պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:  Ու թեև  բնապահպանության նախարարը համարվում է փոքր-ինչ հեղինակազրկված, թույլ կերպար, սակայն ոստիկանության գնդապետի  ջանքերով  «առաջ մղվող» թեկնածուներից է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին